ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը

Իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը
08.06.2025 | 12:04

Եվ այսպես, ի՞նչ պատկեր ունենք իմպիչմենտի գործընթացում.

ա) ներկայացված է իմպիչմենտի երկու նախաձեռնություն,

բ) ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության նախագծում որպես վարչապետի թեկնածու առաջադրել են ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին:

Այս նախաձեռնության հեղինակները սահմանափակել են իրենց «ինտեգրացիոն» պոտենցիալը՝ կանխավ հայտարարելով, որ իրենք չեն միանա «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հնարավոր նմանաբնույթ նախաձեռնություններին:

Տրամաբանորեն կանխատեսելի էր, որ Աղազարյան- Ասլանյան զույգի նախաձեռնությունը «արգելափակվելու» է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության նախագծում որպես վարչապետի թեկնածու առաջադրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

ՔՊ-ի «դիսիդենտները»՝ Աղազարյանն ու Ասլանյանը, այս նախագծի տակ չեն ստորագրելու:

Ինտրիգային է մնում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը:

Զուտ մաթեմատիկական հաշվարկով՝ երկու նախաձեռնություններից որևէ մեկը չի կարող հավաքել 36 ստորագրություն՝ իմպիչմենտի հարցով ԱԺ նիստ հրավիրելու համար:

Իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը, այլ խոսքով՝ համաժողովրդական շարժումը, որը գեներացնելու համար, անհրաժեշտ է քաղաքական այլընտրանքային ծրագիր, քաղաքական բովանդակություն: Այս բաղադիչն ապահովելու պարագայում՝ լուծված կարելի է համարել ոչ միայն 36 ստորագրության, այլ նաև 54 պատգամավորի քվեարկության հարցը, ինչի հետևանքով՝ Փաշինյանը կզրկվի իշխանությունից:

Ես ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստ ենք նպաստել ու մասնակցել՝ սահմանադրական ճանապարհով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ցանկացած գործընթացի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ